News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ արձագանք է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թուրքական մամուլի հրապարակումների տակ եւ սոցկայքերում թուրք ընթերցողները հեգնում են Էրդողանի նամակն ու հիշեցնում նրա նախկին խիստ հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Էլիֆ Քըլըչ անունով կին օգտատերը գրել է. «Էրդողանին 10 անգամ մահապատժի ենթարկելը կրկին քիչ է Թուրքիային հասցրած վնասի համար»։

Դերյա Քոչերն էլ գրել է. «Էրդողանի նամակը լավ զվարճացրել է Պուտինին։ Երբ մեր «դարի ղեկավար» Էրդողանը կարիերան Ստամբուլի ավտոբուսային պարկում էր իրականացնում, Պուտինը «ԿԳԲ»–ն էր ղեկավարում։ Իհարկե տարբերություն լինելու էր...»։

Թուրք ընթերցողներից մեկն էլ հեգնանքով գրել է, թե Էրդողանը Պուտինին գրած նամակում ասել է. «Սու–24» օդանավը Դավուօղլուն է խոցել, արի հաշտվենք»։

Իսկ Թունջայ Չիղիլթեփեն հավելել է. «Էրդողան, դեռ շատ ես կռանալու ու խոնհարվելու Պուտինի առաջ»։

Համդի Ջանբազը նշել է. «Ռուսաստանը մեր ղեկավարների նման ապուշները չեն ղեկավարում»։

Նշենք, որ Պուտինին ուղղված Էրդողանի նամակի մեջ գրված է եղել. «Մեծարգո՛ պարոն Նախագահ։ Ամբողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ եւ մաղթում եմ, որ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ