News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը շարունակում է թուրքական հասարակության քննարկման թիվ մեկ թեման մնալ։

Իսկ սոցկայքերում Էրդողանի նամակի հետ կապված հեգնական արտահայտություններին ավելացել է նաեւ մի հին ու հիշյալ թեմայի հետ կապ չունեցող տեսագրություն, որտեղ ՌԴ նախագահը իր աշխատասենյակում մի թերթիկ է կարդում եւ պատառոտում այն։  Սոցկայքերում հիշյալ տեսագրությունը թուրք օգտատերերը վերնագրել են. «Ահա թե ինչ է անում Պուտինը Էրդողանի ուղարկած նամակի հետ»։

Նշենք, որ Պուտինին ուղղված Էրդողանի նամակի մեջ գրված է եղել. «Մեծարգո՛ պարոն Նախագահ։ Ամբողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ եւ մաղթում եմ, որ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ