News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ աշխատանքային օրը կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ու Սաբիր Հաջիեւը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, հանդիպումից հետո Սամեդ Սեիդովը հայտարարել է, թե բանակցություններում որոշում է կայացվել շարունակել նման հանդիպումները: Երկու երկրների պատգամավորները որոշում են կայացրել, որ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 7-ին:

Ավելի վաղ, մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել էր, թե մտադիր է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հարցը:

Նշենք, որ ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահը Ադրբեջանի ճնշման տակ համառորեն չի թողնում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու ջանքերը: Ընդ որում, այն պայմաններում, երբ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, թե դեմ է նման նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ