News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մեղրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները հայ-իրանական սահմանին օրինախախտի են ձերբակալել, որը փորձել է անօրինական եղանակով թմրանյութ ներկրել Հայաստան, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: 

««Ագարակի» անցակետում (Սյունիքի մարզ) սահմանապահական վերահսկողության ընթացքում զննվել է 1959 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենան: Ծառայողական շան օգտագործմամբ զննման ընթացքում սահմանապահները պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել բաց կանաչ գույնի նյութով, որը ենթադրաբար բուսական ծագում ունեցող թմրանյութ է` մարիխուանա», — ասված է հաղորդագրության մեջ:

Գործող օրենսդրությանը համապատասխան, ձերբակալվածը փոխանցվել է Հայաստանի Մասային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցներին հետագա քննության համար:  

Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահական վարչության աշխատակիցների կողմից «Ագարակի» անցակետում կանխվել է ուժեղ ազդեցությամբ ավելի քան 250 գ ընդհանուր քաշով թմրանյութերի  ներկրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ