News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին եւ նրա հետ քննարկել  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծեց. «Ուրախ եմ կրկին գտնվել Երեւանում՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգում առկա հարցերը, որոնց ցանկը հետզհետե աճում է: Մենք կանդրադառնանք հայ-ամերիկյան գործարար եւ առեւտրային կապերի խորացմանը, 2017թ. գարնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացվող ընտրական գործընթացների բարեփոխմանն ուղղված աշխատանքներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով կարեւորվեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ