News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է բջջային կապի «Սմարթ» փաթեթների պայմանների փոփոխության մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016 թ. հունիսի 30-ից:

Այժմ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթները ներառում են ամսական 10000 անվճար ներցանցային րոպե: «Սմարթ 1500»  եւ «Սմարթ 990» սակագնային փաթեթների համար ինտերնետի ծավալն ավելացվել է եւ 1000 ՄԲ-ից դարձել՝ 1500 ՄԲ:

«Սմարթ 2500» սակագնային փաթեթում 3000 ՄԲ ծավալով ինտերնետին ավելացվել է նաեւ 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր: «Սմարթ 3500» սակագնային փաթեթում ինտերնետի ծավալն ավելացվել է եւ 1500 ՄԲ-ից դարձել 3000 ՄԲ, իսկ 150 րոպե խոսելաժամանակը կարելի է օգտագործել դեպի ՀՀ, ԼՂՀ, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադայի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար:

«Բաժանորդների կողմից մեր ծառայություններից օգտելու տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հաճախորդներն ավելի ու ավելի շատ են օգտագործում ինտերնետը: Beeline-ը, որպես նորարար ընկերություն ու օպերատոր, որի հետ հաճախորդների համար պարզ է ու հարմար, միշտ պատրաստ է ընդառաջել բաժանորդների պահանջներին: Մենք վստահ ենք, որ փոփոխությունները դրական արձագանք կստանան մեր հաճախորդների կողմից, իսկ «Սմարթ» սակագնային փաթեթներում ինտերնետի ավելացված ծավալը համացանցում շփումը կդարձնի ավելի հարմար եւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթներում WhatsApp հավելվածից օգտվելու ինտերնետ տրաֆիկը կտարիֆիկացվի սակագնային փաթեթների պայմաններին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ