News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ավելի ազդեցիկ և լուսավոր է ստացվում, քան երբևէ: Ucom ընկերության աջակցությամբ փառատոնի շրջանակում շարունակում է գործել Երիտասարդական անկյունը, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվում են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։

Երիտասարդական անկյունն այս տարի կազմակերպվել էր առաջին անգամ, սակայն թե՛ մասնակից կազմակերպությունների և թե՛ այցելուների մեծ հետաքրքրությանը հուշում է կազմակերպչական թիմին, որ միջոցառումը կդառնա շարունակական։

Ucom  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես այցելեց Երիտասարդական անկյուն, շրջեց և ծանոթացավ էքսպոյի մասնակիցների հետ, այցելեց «Բնություն և սոցիալական ձեռներեցություն» աշխատարանը, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես ձեռներեցությունը կարող է դրական փոփոխություններ բերել հասարակությունում և շրջակա միջավայրի վրա, ինչպես կարող են նորարարական բիզնես մոդելները լուծել բնապահպանական հրատապ մարտահրավերները՝ միաժամանակ ստեղծելով սոցիալական ազդեցություն:

«Ucom-ի համար էլ, ինձ համար էլ, էկոլոգիան ու շրջակա միջավայրն ամենաբարձր արժեքներից են, քանի որ մենք լավ գիտակցում ենք, որ առանց առողջ բնության հնարավոր չէ լիարժեք կյանք ունենալ։ Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին։ Բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է կրթել նոր սերունդը, երիտասարդներին տալ այնպիսի գիտելիքներ, որ նրանք էլ իրենց հերթին հոգ տանեն մեր մոլորակի մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երիտասարդական անկյունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բնապահպանական կարևոր խնդիրներին, այլև ստեղծում է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են զարգանալ, սովորել և փոխկապակցվել՝ դառնալով փոփոխության առաջատարներ իրենց համայնքներում և աշխարհում: Մեր համատեղ ջանքերով կկարողանանք ձևավորել մի աշխարհ, որտեղ ձեռներեցությունը և նորարարությունը կծառայեն բնության և հասարակության բարօրության համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյունը բաց տարածք է՝ բնության և շրջակա միջավայրի մասին խոսելու, կրթական նախաձեռնությունների և հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։ Այս տաղավարներում մասնակիցները ծանոթանում են ոլորտում գործող առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին։

Photo 3.jpg (102 KB)

Photo 2.jpg (106 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում
Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կրկնապատկվել է՝ 31-ից հասնելով 64-ի...
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Ամենաշատ