News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթի գործարկման մասին: Ծառայությունների փաթեթը ներառում է բջջային կապ, SMS-հաղորդագություն, ինչպես նաեւ ինտերնետ՝ տանը եւ բջջայինին։

Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթը ներառում է անսահմանափակ ելքային զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, 150 SMS-հաղորդագություն դեպի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաեւ մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ բաժանորդի հասցեում։ Ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը կազմում է 5990 դրամ է: Ծառայության առաջին ամիսը տրամադրվում է անվճար։

«Կապի ծառայությունները դարձնելով էլ ավելի պարզ եւ հարմար, Beeline-ը կատարելագործում է գործող փաթեթային առաջարկները, փորձում է տալ բաժանորդին ամեն ինչ եւ միանգամից, ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Մենք ստեղծել ենք ՀՀ հեռահաղորդակցության շուկայում նմանը չունեցող յուրահատուկ փաթեթային առաջարկ։ Առաջին անգամ բաժանորդի ֆիքսված ինտերնետի արագությունը չի սահմանափակվի։ Մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը եւ իրենց բջջային հեռախոսներին, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ եւ շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու  համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդը ստանալով իր բջջային հեռախոսին, հնարավորություն է ունենում վճարել կապի բոլոր ծառայությունների դիմաց՝ լիցքավորելով միայն բջջային հեռախոսահամարը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթին կարող են միանալ ինչպես նոր,այնպես էլ գործող Hi-Line/FTTB բաժանորդները։ Հաճախորդները կնքում են  ծառայությունների փաթեթին 13 ամսով բաժանորդագրման պայմանագիր եւ նրանց Beeline Ինտերնետ ծառայության օգտագործման  համար տրամադրվում է Wi-Fi մոդեմ:

Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթին միանալիս ADSL ցանցի միջոցով տրմադրվող ինտերնետ արագությունը կարող է հասնել մինչեւ 18 ՄԲ/Վ՝ կախված բաժանորդի հեռախոսագծի որակից, իսկ FTTB ինտերնետի բաժանորդների մոտ՝ մինչեւ 100 ՄԲ/Վ։ Դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ ֆիքսված եւ բջջային ցանցեր կատարված ելքային զանգերը տարիֆիկացվում են րոպեն 15,9 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ