News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Վայոց Ձորի մոտ 1800 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություն է ստացել:

Ավարտին են մոտենում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ «Ucom» ընկերության համագործակցությամբ Վայոց Ձորի մարզում իրականացվող ակնաբուժական աշխատանքները: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում՝ խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, մարզի դպրոցներում անցկացվել են ակնային զննումներ:

Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վայոց Ձորի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի եւ «Ucom» հիմնադրամի ղեկավարությունը:

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է աշխատում Աչքի շարժական հիվանդանոցը: Երկու օր առաջ այստեղ վիրահատված հիվանդի վիճակը նույնքան գոհացուցիչ է, որքան այն հիվանդներինը, ում վիրահատում ենք ԱՄՆ-ում՝ այնտեղի սարքավորումներով», - ասաց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, որ Հայաստանում է ՀԱՆ բժշկական 52-րդ առաքելության շրջանակներում: - Շատ ուրախ եմ, որ «Ucom»-ի հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք Հայաստանի տարբեր համայնքներում բնակիչներին ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցել»:

«Ucom Հիմնադրամը հպարտությամբ է աջակցում մի նախագծի, որի շրջանակներում հայերի առողջությունը գործնականում բարելավվում է: Այսօր վիրահատված տասնյակ մարդկանց հետ զրուցելու ժամանակ ուղղակի հիանում էի նրանց լավատեսությամբ ու այն խոսքերով, որ իրենք շռայլում են բժիշկներին եւ մյուս հիվանդներին ոգեշնչելու համար», - ասաց «Ucom» հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

«Իրապես շատ կարեւոր է այս աշխատանքը, որ իրականացնում ենք համատեղ ուժերով: Հաճելի է մարդկանցից լսել բազմաթիվ մաղթանքներ եւ շնորհակալական խոսքեր, եւ կանենք ամեն հնարավորը, որպեսզի ծրագիրը շարունակի գործել նույնքան արդյունավետ», - ասաց ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Վայոց Ձորի մարզում ակնային ստուգում է անցել շուրջ 1000 երեխա եւ 800 մեծահասակ, նրանցից 400 մեծահասակ խորացված հետազոտություն է անցել Աչքի շարժական հիվանդանոցում, շուրջ 150 մեծահասակ վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել, ծրագրի շրջանակներում եւս 150 հոգու ակնոց է տրամադրվել: Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն աշնանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ