News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունները դրական զարգացում կունենան: Այս մասին նա հայտարարել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի տոնի կապակցությամբ ժողովրդին ուղղված գրավոր ուղերձում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք զարգացնում ենք կապերը Իսրայելի ու Ռուսաստանի հետ: Վերջին ժամանակներն արված դրական փոխադարձ քայլերը մեզ ապագայի հույս են տալիս»,- ասել է նա աիր ուղերձում: Նա նշել է,ո ր Թուրքիան «հաղթահարում է այն ճգնաժամերը, որոնք առաջացել են Սիրիայում առկա խնդիրների, ահաբեկչության ու արհեստական լարվածության հետեւանքով, ու նորից վերակագնում է իր հարաբերությունները» մյուս պետությունների հետ:

Անցած շաբաթ սկսվել է Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի ու Իսրայելի հետ: Մոսկվայի հետ Անկարան լիարժեք ուղիղ շփումներ չուներ 2015-ի նոյեմբերից, երբ թուրքական ՌՕՈւ խոցեցին ռուսական «Սու 24»-ը Սիրիայի երկնքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Էրդողանի ուղարկած նամակի շնորհիվ, որում նա ներողություն է խնդրել օդանավին առնչվող միջադեպի համար, հուլիսի 1-ին Սոչիում կայացել են երկու երկրների արտգործնախարարների ուղիղ բանակցությունները:

Իսրայելի հետ հարաբերությունները վերջին 6 տարիներին նվազագույնի էին հասել, այն բանից հետո, երբ իսրայելական հատուկ նշանակության ջոկատը գրավել էր «Մավի Մարմարա» հումանիտար նավը, որը մտադիր էր ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: Հունիսի 27-ին կողմերը հայտարարել են հարաբերությունների պաշտոնական կարգավորում սկսելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ