News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մերձեցումը վտանգավոր է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

«Երկու պետությունները մեկուսացված էին եւ ձգտեցին մերձենալ: Մեզ համար վտանգներ է պարունակում սա, քանի որ գիտենք՝ Ռուսաստանի քաղաքականությունն է սիրաշահելը, իսկ սիրաշահելու համար ինչ-որ բան պիտի տաս կամ զիջես: Այն, որ Պուտինն ուզում է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, ակնհայտ է: Դա երեւաց նաեւ այն հայտնի նամակում, որտեղ Թուրքիան ներողություն չէր խնդրել, մինչդեռ ռուսական կողմը ներկայացրեց՝ որպես ներողություն»,- ասաց Արա Պապյանը:

Ըստ Պապյանի՝ Թուրքիան այսօր վտանգավոր խաղ է խաղում, որն ամենայն հավանականությամբ չի աշխատելու, քանի որ Արեւմուտքը կարող է այնտեղ ստեղծել քրդական պետություն եւ այսպես լուծել հարցը: Մինչդեռ Ռուսաստանի հետ այս մերձեցումը վտանգավոր է նաեւ Հայաստանի համար, երբ զիջման տարբերակն Արցախն է՝ լավրովյան ծրագիրը, որը վտանգավոր տարրեր է պարունակում: Ավելին, երբ տարածքներ են զիջում ոչ թե Արցախի կարգավիճակի դիմաց, այլ անհասկանալի ինչ-որ կարգավիճակի, դա անթույլատրելի է. «Նշաններ կան, որ իշխանություններն ուզում են գնալ այդ տարբերակին: Կանեն դա, թե չէ, այլ հարց է, քանի որ հասարակությունը դա չի ուզում: Թղթի դիմաց զիջել գոյություն ունեցող քիչ թե շատ կայուն վիճակը, սխալ է»:

Հայկական կողմը Արա Պապյանի պնդմամբ, պետք է սկզբունքորեն դեմ լինի որեւէ տարածքի զիջման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ