News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքական բանջարեղենի մատակարարումների վերականգնման ուղղությամբ ոչ մի որոշում դեռ չի կայացվել, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը անմիջապես «վազել ու ամեն ինչ բացել է»: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մերձմոսկվայում «Մատվեեւսկոյե» գյուղատնտեսական ձեռնարկությունների ջերմոցային համալիրում, որտեղ վարունգ ու լոլիկ են աճեցնում, վարչապետի կատարած այցի ժամանկ մտավախություններ են հնչել, որ թուրքական լոլիկը նորից կարող է շուկայից դուրս մղել ռուսականը:

«Ոչ մի որոշում չի կայացվել, կքննարկենք դա մեր թուրք գործընկերների հետ ՝ ինչ եւ ինչպես, բայց դա չի նշանակում, որ մենք միանգամից վազելու ենք ու բացենք ամեն ինչ: Միայն մեկ որոշում է կայացվել՝ զբոսաշրջային երթուղիների վերաբերյալ»,- ասել է վարչապետը:

Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից արգելել է Թուրքիայից մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակների, նաեւ մսի ու հավի եւ հնդուհավի ենթամթերքների ներկրումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 30-ին ստորագրել է հրաման, որը փոխում է հատուկ միջոցառումները Թուրքիայի նկատմամբ: Ուղղակիորեն չեղարկվել են սահմանափակումները զբոսաշրջային ոլորտի նկատմամբ: Հրամանի մնացած կետերը դեռ ուժի մեջ են մնում, սակայն կառավարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել թուրքական կողմի հետ ու դրանց արդյունքներով առաջարկներ անել հատուկ միջոցառումների ժամկետների կամ բնույթի փոփոխությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ