News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մոտ ժամանակներս սպասում է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջկառավարական հանձնաժողովների համանախագահների հանդիպման մասին պայմանավորվածությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Թուրքիայում է գտնվում Լիխաչովը (ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը), այնտեղ հանդիպում է տնտեսական զարգացման նախարարի հետ, եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս պայմանավորվածություն կլինի միջկառավարական հանձնաժողովների համանախագահների միջեւ հանդիպում անցկացնելու մասին», — լրագրողներին հայտնել է Նովակը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել, որը շտկումներ էր մտցնում Թուրքիայի հանդեպ հատուկ միջոցների մեջ: Անմիջականորեն չեղյալ է համարվում երկու սահմանափակում` դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքից զերծ մնալու հանձնարարականը եւ չարթերային ավիափոխադրումների արգելքը: Մնացած սահմանափակումներն առայժմ ուժի մեջ են մնում, սակայն ՌԴ-ի կառավարությանը հանձնարարված է թուրքական կողմի հետ բանակցություններ անցկացնել եւ արդյունքում հատուկ միջոցների ժամկետների կամ բնույթի փոփոխման մասին առաջարկներ ներկայացնել:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ