News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հարություն եկեղեցին վերանորոգումից հետո բացեց իր դռները հավատացյալների առաջ։

Ստամբուլի Շիշլիի համայնքապետարանի միջոցներով վերանորոգված եկեղեցու վերաբացմանը մասնակցել են Շիշլիի համայնքի վարչական ղեկավար Մուսթաֆա Սարըգյուլը, Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը եւ այլոք։

Մուսթաֆա Սարըգյուլը ելույթ է ունեցել հայկական եկեղեցու բացմանը՝ նշելով, թե իրենց նպատակն է ապահովել բոլոր քաղաքացիների կրոնական ազատությունները՝ առանց տարբերակելու ազգային, կրոնական եւ մշակույթային առանձնահատկությունները։ «Թող այս եկեղեցում աշխարհի խաղաղության համար  կատարվելիք աղոթքները ընդունելի լինեն»,-նշել է Շիշլիի վարչական ղեկավարը։

Մուսթաֆա Սարըգյուլը հայտնել է, թե Ս. Հարություն եկեղեցու վերանորոգման համար համայնքի բյուջեից ծախսվել է մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ