News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիները պատրաստ չեն հաշտվել Թուրքիայի  հետ, որն անցած տարվա աշնանից Ռուսաստանի «թշնամին» է համարվում։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ ՌԴ իշխանությունները չպետք է շտապեն թուրք գործըկերների վերականգնել հետ սերտ հարաբերությունները: 27 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման քաղաքականությանը:

Հարցվածները միանշանակ չեն գնահատել ՌԴ նախագահի գործողությունները: Տուրփաթեթների արգելքի վերացումը ճիշտ է համարում սոցհարցման մասնակիցների 42 տոկոսը, սխալ՝ 39 տոկոսը, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ինչ վերաբերում է կողմերի մտադրություններին, ապա ռուսաստանցիների 55 տոկոսը համոզված է, որ Թուրքիան մեծապես հետաքրքրված է ՌԴ հետ համագործակցության վերականգնմամբ: 28 տոկոսը կարծում է, որ հարաբերությունների լավացում է ցանկանում երկու կողմն էլ, իսկ 8 տոկոսի կարծիքով՝ դրանում շահագրգռված է հատկապես ՌԴ-ն:

Հարցվածների 36 տոկոսը կարծում է, որ ապագայում ՌԴ–ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարիդրացիական կլինեն: Մոտավորապես այդքան մարդ (38%) համոզված է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի լուրջ մտերմացումն անհնար է, 26 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հասարակական կարծիքի հիմնադրամի տվյալներով՝ հարցվածերի 14%-ը եղել է Թուրքիայում, 34%-ը հարազատներ կամ ծանոթներ ունի, որոնք այցելել են Թուրքիա: Հարցվածների կեսը երբեք չի եղել Թուրքիայում եւ այնտեղ երբեւէ եղած հարազատ կամ ծանոթ չունի: Ռուսների 23%-ը կցանկանար առաջիկա տարիներին այցելել Թուրքիա, 74%-ը պատասխանել է, որ նման ցանկություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ