Մյունխենում իրականացված հրաձգության զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին Twitter-ում գրել է քաղաքի ոստիկանությունը:
«Ցավալի լուր... Զոհերի թիվը 8-ն է»,- գրել են իրավապահները:
Ըստ Gazeta-ի՝ ավելի հաղորդվել էր Մյունխենում արտակարգ դրություն սահմանելու մասին:
Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Հրաձգություն է իրականացվել նաեւ քաղաքի այլ վայրերում: Նախապես լրատվամիջոցները հաղորդում էին 15 զոհի մասին, սակայն ներկայում ոստիկանությունը հաստատել է միայն 8 զոհի մասին տեղեկությունը: