News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանն աշխարհի խոշորագույն երկկենցաղ-օդանավի նմուշն է ներկայացրել: AG600-ը կարող է վայրէջք կատարել ինչպես սովորական օդանավակայանում, այնպես էլ ջրային մակերեւույթի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Օդանավը ցուցադրվել է Գուանդուն նահանգում: Չինացի ինժեներները հաղորդել են, որ օդանավն օգտագործվելու է անտառային հրդեհները մարելու, ջրի վրա փրկարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ Հարավ-Չինական ծովի առանձին կղզիներ բեռներ փոխադրելու համար, որոնց հանդեպ Չինաստանը հավակնություններ ունի:

Դրա առավելագույն թռիչքային զանգվածը 53.5 տոննա է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 4500 կմ:

Չինական ավիացիոն արդյունաբերության AVIC կորպորացիայի ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ չափսերով AG600-ը կարելի է համեմատել Բոինգ 737-ի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ