News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գերմանիայի տարածքում կատարված մի շարք հարձակումներից հետո կանցլեր Անգելա Մերկելին քննադատությունների նոր ալիք է սպասում նրա միգրացիոն քաղաքականության վերաբերյալ , գրում է Daily Mail-ը:

Ինչպես գիտեք, նախօրեին մի սիրիացի փախստական մաչետեով հարձակում է գործել Ռոյթլինգենում, ինչի հետեւանքով զոհվել է մի հղի կին ու վիրավորվել հինգ մարդ: Հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ Մյունհենում մի 18-ամյա իրանցի՝ Ալի Դավիա Սոնբոլի անունով, որը երկքաղաքացիություն ուներ , կրակ էր բացել ու 9 մարդու սպանել: Իսկ դրանից էլ առաջ մի 17-ամյա աֆղան էր Բավարիայում կացնով հարձակվել գնացքի ուղեւորների վրա:

Իրավապահ մարմինների տվյալներով , աֆղանը Գերմանիա էր ժամանել անցած ամռանը միգրանտների ալիքի հետ: DM-ը գրում է , որ այդ փաստը հաստատ քննադատություններ կբարձրացնի Մերկելի «բաց դռների» միգրացիոն քաղաքականության շուրջ: Այսպես, 2015-ին Գերմանիա է ժամանել մոտ մեկ միլիոն փախստական, որոնք փախնում էին Աֆղանստանում , Սիրիայում ու Իրաքում շարունակվող պատերազմներից:

DM-ը գրում է , որ հարձակումը կուժեղացնի մտահոգությունները Եվրոպայում այսպես կոչված «միայնակ գայլերի» հարձակումների կապակցությամբ, նաեւ՝ քաղաքական ճնշումը կանցլերի վրա:

«Շատերի գիտակցության մեջ այդ հանցագործի ներկայությունը Գերմանիայում ուղղակիորեն կապակցված է Մերկելի ու փախստականների նկատմամբ նրա լիբերալ քաղաքականության հետ»,- մեկնաբանել է աֆղանի հարձակումը Բոննի համալսարանի քաղաքագետ Ֆրակ Դեկկերը:

Նշում են, որ Մերկելի հասարակական աջակցությունը, որը նվազել էր միգրացիոն ճգնաժամի պատճառով, նորից աճել էր , երբ հունիսի 23-ի հանրաքվեի արդյունքներով բրիտանացիները որոշել են հեռանալ ԵՄ-ից: Սակայն Գերմանիայում կատարվող իրադարձությունները կարող են նորից ամեն ինչ փոխել:

«Դա ոգեւորելու է նրանց, ովքեր Մերկելի քաղաքականությունը սխալ են համարում: Մերկելին մեղադրելու են»,- համարում է Դեկկերը:

Եվ այսպես «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցության առաջնորդները արդեն հայտարարել են, որ Մերկելը ու նրա կողմնակիցները մեղավոր են անվտանգության ոլորտում իրավիճակի վատացման համար, քանի որ նրանց «հյուրասեր քաղաքականությունը չափից շատ երիտասարդ անկիրթ ու արմատական մուսուլմանների է բերել Գերմանիա», հայտնում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
4 քաղաքական կուսակցություն առաջարկել է եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամության հանրաքվե. քաղաքական գործիչ
Հանրաքվեի կազմակերպման առաջարկ...
Եվրոպական ինտեգրումը միափուլ կամ անգամ բազմափուլ գործընթաց չէ. պատգամավոր
Եվրոպական ինտեգրումը միափուլ գործընթաց չէ...
Լսումներ ԱԺ-ում ՀՀ–ի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին (ուղիղ)
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը…
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ