News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները հուլիսի 24-ին Արեւի վրա 2 հզոր բռնկում են արձանագրել, որոնք կարող են մագնիսական փոթորիկների հանգեցրել։ Մասնագետները նշում են, որ այդ բռնկումների հզորությունը կարելի է դասել Մ կարգին՝ միջին։ Սակայն դրանց մակարդակը մոտենում է Х դասի, այսինքն՝ առավելագույնի։

Գիտնականները նախազգուշացնում են, որ այդ բռնկումները կարող են պայմանավորված լինել Արեգակնային համակարգի մոլորակների վրա գեոմագնիսական ակտիվացում հրահրող տարրական մասնիկների արտանետմամբ։  Այսինքն՝ Երկիրը կրկին կարող է հերթական գեոմագնիսական փոթորիկն ապրել, հայտնում է Informing–ը։

Մասնագետները նշում են, որ նման բռնկումները կարող են մարդկանց մոտ գլխացավեր եւ սրտանոթային հիվանդություններ սրացում առաջ բերել։ Ուստի առաջիկայում պետք է խուսափել սթրեսային վիճակիներից եւ պակասեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ Երկրի գեոմագնիսական դաշտի ակտիվացում է ակնկալվում հուլիսի 26-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ