News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

The Baryon Oscillation Spectroscopic Survey ծառայությունում աշխատող հետազոտողների միջազգային խումբը պարադոքս է հայտնաբերել, որը կարող է վկայել մութ էներգիայի շեղումների մասին: Դա ցույց տալիս Տիեզերքի ընդարձակման արագության ցուցանիշների տարբերությունը, որոնք ստացվել են տարբեր մեթոդներով, փոխանցում է Lenta-ն:

Ստացված տվյալների համաձայն՝ Տիեզերքն ընդարձակվում է մեկ մեգապարսեկում վայրկյանում 67 կմ արագությամբ՝ 1,5 տոկոս սխալով: Այսպիսի արդյունքը համապատասխանում է Planck առաքելության գնահատականին, որի շրջանակում հետազոտվել է տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը՝ հնագույն լույս, որը Մեծ պայթյունից հետո առաջացել է 380 հազար տարի հետո: Սակայն դրանք հակասում են Ադամ Ռիսի գլխավորած աստղագետների թիմի եզրահանգումներին, որոնք հաշվարկել են Հաբլի մշտական ցուցանիշը՝ մինչեւ 300 գերնոր Ia  տեսակի եւ 1000 ցեֆեիդների հեռավորությունը: Քանի որ վերջիններիս պայծառությունը միշտ միանման է, դրանք ծառայում են որպես «ստանդարտ լուսատուներ», այլ խոսքով՝  գոյություն ունի հակադարձ կախվածություն դրանց պայծառության եւ Երկրից հեռավորության միջեւ:

Գիտնականները ենթադրում են, որ անհամապատասխանությունը կարելի բացատրել անհայտ տեսակի մասնիկների առակայությամբ, օրինակ՝ նոր ձեւի նեյտրինոյի, որոնք աղդել են վաղ Տիեզերքի ընդարձակման վրա: Մեկ այլ հնարավոր պատճառ է այն, որ մութ էներգիան ժամանակի ընթացքում փոխվում է եւ նրան ավելի մեծ արագություն է հաղորդում, քան կանխատեսվում էր:

Իր առաջացման պահից Տիեզերքը անդադար  ընդլայնվում է։  Այդ գործընթացի պատճառը գիտնականներն անվանում են մութ էներգիան, որն անցնում է ամբողջ տիեզերքով եւ ստիպում է ավելի արագ լայնանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ