News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները պարզել են Ռուանի արվարձանում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակված երկրորդ ահաբեկչի ինքնությունը, հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով դատախազությանը։

Ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր միայն մեկ հարձակվողի ինքնությունը՝ Ադել Ք., որը հայտնի էր հատուկ ծառայություններին, քանի որ երկու անգամ փորձել էր Սիրիա մեկնել, սակայն ձերբակալվել էր Թուրքիայում եւ արտահանձվել Ֆրանսիա, որտեղ նախնական կալանքի տակ էր վերցվել ահաբեկիչների հետ կապ ունենալով հետաքննության գործով։ Նրան ազատ էին արձակել էլեկտրոնային թեւնոցով։

Երկրորդ ահաբեկիչը 19-ամյա Աբդել Մալիք Փեթիջանն է, որը հունիսի վերջից հետախուզվում էր Սիրիա մեկնելու փորձի համար։ Նախկինում նա դատվածություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին դանակներով զինված 2 ահաբեկիչ հարձակվել էին Սենթ Էթյեն դյու Ռուվրեի եկեղեցու վրա եւ սպանել հոգեւորականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ