News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման եւ Սիրիայի իրավիճակի հարցերը կբարձրացվեն ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ ՌԵջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ մտքերի լուրջ փոխանակում է սպասվում այն կապակցությամբ, թե «ինչ տեմպերով եւ հետեւողականությամբ կզբաղվենք մեր հարաբերությունների վերականգնմամբ»: «Կան տնտեսական գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր, իհարկե՝ կարելի է համարձակորեն կանխատեսել, որ մտքերի համանման փոխանակում կկատարվի նաեւ տարածաշրջանային հարցերի՝ ներառյալ Սիրիայի հարցի հետ կապված»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ հանդիպման օրակարգը հեշտ է կանխատեսել: «Գիտեք, որ հայտնի միջադեպից՝ ռուսական ինքնաթիռի ողբերգությունից առաջ Ռուսաստանին եւ Թուրքիային միավորում էր ընդլայնված գործընկերությունը: Աշխատանք էր ընթանում համալիր թեմաների շուրջ՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության պլանում: Առկա էր բավական հագեցած քաղաքական երկխոսություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ