News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Թեեւ Թուրքիան դեպի միապետություն ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»,-ասել է նա:

Ռուբինի խոսքով, նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ. «Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»:

Վերլուծաբանի այս կարծիքը կիսում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները երեւի թե ծառայում էին հօգուտ Ադրբեջանի եւ Վրաստանի»:

Նախկին դիվանագետի խոսքով, բարելավելով հարաբերությունները Անկարայի հետ, Մոսկվայի ձեռքերը տարածաշրջանում կրկին ազատվում են եւ այն կարող է ավելի հաստատակամ եւ կոշտ քաղաքականություն անցկացնել Բաքվի եւ Թբիլիսիի նկատմամբ:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հերբսթը նշեց, որ տեսնում է դրանց բարելավման հնարավորություն եւ նույնիսկ՝ սահմանների բացում. «Էրդողանի համար նման քայլը թույլ կտար գոնե մասամբ ազատվել քննադատությունից, որը հնչում է նրա հասցեին Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից»:

Սակայն, ավելացնում է Ջոն Հերբսթը, որեւէ երաշխիք դրա համար չկա. «Էրդողանին հաջողվում է կարծիքը փոխել առանց որեւէ բացահայտ պատճառի եւ անսպասելի արագ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ