News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կարող է Թուրքիային առաջարկել երկու երկրի զինվորականների միջեւ կապուղիներ ստեղծել` ապագայում խուսափելու համար այնպիսի միջադեպերից, ինչպիսին էր 2015-ի նոյեմբերին Սու-24 ռմբակոծիչի խոցումը: Այդ մասին երկուշաբթի օգոստոսի 8-ին հայտնել է «Իզվեստիան»` վկայակոչելով պաշտպանական գերատեսչությունում իրազեկված աղբյուրին

Պարբերականի զրուցակցի խոսքով, փաստաթղթերի համապատասխան փաթեթն արդեն ձեւավորվել է եւ կուղարկվի Անկարա, եթե երեքշաբթի` օգոստոսի  9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունների ընթացքում սկզբունքային որոշում կայացվի: 

«Պաշտպանության նախարարությունն արդեն թուրքական կողմի համար առաջարկների փաթեթ է նախապատրաստել, որը, ի թիվս այլ բաների, ներառում է երկու երկրի զինվորականների միջեւ տեղեկատվության փոխանակում, ինչպես նաեւ օդում գործողությունների ընթացակարգեր», - աղբյուրի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության փաստաթղթերը նախատեսում են նաեւ օդաչուների համար հրահանգների օգտագործում այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ գործել վտանգավոր իրավիճակում` խուսափելու համար անցած տարվա ողբերգությունից, պարզաբանել է պարբերականի աղբյուրը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ