News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային զարգացումների առումով վերջին օրերը շատ ինտենսիվ էին: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Առաջինը Բաքվում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողովը նոր ձեւաչափով` ՌԴ-Ադրբեջան-Իրան: Այդ նախաձեռնությամբ Ադրբեջանը հանդես էր եկել, այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ձնհալ կար: Այս եռակողմ հանդիպումը դեկլարացիայով ավարտվեց, որի մեջ որեւէ կերպ ղարաբաղյան խնդրի մասին հիշատակում չեղավ, այսինքն` ակնկալիքները, որոնք ուներ Ադրբեջանը ղարաբաղյանի հետ կապված` չիրականացան»,-ասաց նա:

Կարեն Բեքարյանն անդրադառնալով Թուրքիայի եւ Ռուսաստանի երկողմ հանդիպմանը` նշեց, որ այդ հանդիպումով տարածաշրջանում լարվածության լիցքաթափում տեղի ունեցավ, որը ձեռնտու է նաեւ Հայաստանին:

«Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծ դեր ունեցավ Թուրքիայի բավականին բարդ հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, նաեւ` Թուրքիայում հեղափոխության փորձը: Հարաբերությունների կարգավորման հարցում նաեւ տնտեսական գործոնը մեծ դեր ունեցավ` Թուրքիայի վրա շատ ծանր էին նստում Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցները: Իհարկե, թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորումը  դրական կողմեր ունի Հայաստանի համար, քանի որ հարաբերությունների սրացման ժամանակ կային մարտահրավերներ Հայաստանի համար, որոնք ավելորդ գլխացավանք կարող էին լինել մեզ համար: Ղարաբաղյան հարցը պետք է եռակողմ եւ երկկողմ հանդիպումներում էլ շոշափված լիներ, սակայն, տեսանք, որ այն իրենց համար կարեւորագույն հարց չէր եւ դրան անդրադարձ չեղավ»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպման առաջնահերթ հարցը ապրիլյան պատերազմից հետո տարածարշրջանում սրացումների վերացման խնդիրն է եղել. «Պուտինի կողմից նույն բովանդակային հարցն նորից բարձրացվեց, որի գիծը տարվում է ապրիլյան պատերազմից հետո` ամեն ինչ անել, որպեսզի նոր սրացումներ չլինեն:  Մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում եւ մենք մշտական անհանգստանալու կարիք ունենք: Երբ կա չլուծված խնդիր, կան բանակցություններ, այդ անհանգստությունը չի ավելանում կամ թուլանում օգոստոսին տեղի ունեցած հանդիպումներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ