News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայի իշխանություններին կաջակցեր հեղաշրջման փորձից հետո՝ անկախ Ռեջեփ Թայիփ էրդողանի ներողությունից:  Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ նախագահ էրդողանի ձեռնարկած քայլերը: «Բառիս ուղիղ իմաստով ոչ մի օր չկորցնելով՝ մենք գնացինք հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք անմիջական հարեւաներ են, իրենց ազդեցությունն են ունենում շատ գործընթացների վրա եւ չեն կարող բաց թողնել դրական հարաբերություններ կառուցելու շանսը: Անկարան անցյալ տարվա ողբերգական դեպքերից հետո ամեն դեպքում որոշակի եզրակացություններ է արել: Մենք ուրախ ենք դրա համար եւ հույս ունենք, որ առաջիկայում հարաբերությունների զարգացումը կշարունակվի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ