News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերը մտել են Սիրիայի տարածք, ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողություն անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:

Թերթի տվյալներով Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հատել են թուրք- սիրիական սահմանը, բայց դեռ չեն սկսել ռազմական գործողություններ: Շարունակվում է աշխատանքը՝ մյուս զորքերի համար միջանցք ստեղծելու ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական բանակը ու սիրիական ընդդիմության մարտիկնները ռազմական գործողություն են սկսել ԻՊ-ից սիրիական Ջարաբլուս շրջանը ազատելու նպատակով: Թուրքիան ինտենսիվ հրետանակոծում է հակառակորդի դիրքերը:

Մինչդեռ օգոստոսի 22-ին թուրքական բանակի հրետանին հրթիռաականանետային գնդակոծության է ենթարկել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» խմբավորումների դիրքերը՝ Մանբիջ քաղաքի հյուսիսում:

ԴՍՈւ ներկայացուցիչ Շարֆան Դերվիշը հայտնել է, որ «թուրքական հրետանին վարձկանների ուղղությամբ ոչ մի հարված չի հասցրել»: «Թուրքական զորքերը գնդակոծում են մեր պաշտպանական սահմանները Սաջուր գետի շրջանում՝ Մանբիջից հյուսիս: ԻՊ ահաբեկիչների մոտակա դիրքերը 20 կմ հեռավորության վրա են: Նրանք միայն մեր սահմաններին են հարվածում, գնդակոծությունը չի դադարում»,- շեշտել է Դերվիշը:

Al Arabiya հեռուստաալիքը ավելի վաղ, վկայակոչելով թուրք ռազմաական ներկայացուցչին, հայտնել էր, որ կրակ է բացվում քրդական խմբավորումների ու միաժամանակ ԻՊ ահաբեկիչների դիրքերի վրա, որոնք իրենց վերահսկողության տակ են պահում Ջարաբլուս սահմանամերձ քաղաքը՝ Մանբիջից 30 կմ հեռավորության վրա: Քրդական խմբավորումնները, որոնց կազմում են ԴՍՈւ–ի հիմքը, հետապնդում են ԻՊ –ի խմբերին, որոնց նահանջում են դեպի Ջարաբլուս:

Թուրքիան ձգտում է թույլ չտալ, որ քրդերը գրավեն Եփրատի արեւմտյան ափին գտնվող այդ քաղաքը ու աջակցում է ԻՊ հենակետի վրա սիրիական ընդդիմության զինված խմբավորումների ծրագրվող հարձակմանը:

Սահմանի թուրքական կողմին՝ Ջարաբլուսից 4 կմ հեռավորության վրա կուտակվել են «Ջեբհաթ աշ Շամիա» կոալիցիայի հարյուրավոր գրոհայիններ: Նախորդ ուրբաթ թուրքական հրետանու աջակցությամբ ընդդիմադիր խմբավորումները գրավել էին Էր Ռաի քաղաքը, որը ԻՊ թիկունքային բազայի դեր էր կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ