News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը ենթարկվեց բացասական գնահատականի թե միջազգային, թե տեղական մակարդակի կազմակերպությունների կողմից, սակայն այդ ծրագիրը իրականցվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24–ին, հրավիրված ասուլիսում հայտարարել է «Էկոլուր»  բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը։

«Դեռես երկու տարի առաջ Ջերմուկի քաղաքապետը եւ ավագանու ամբողջ կազմը դիմել էր վարչապետին, որ թույլ չտան այդ ծրագրի իրականացումը, քանի որ Ջերմուկի վերջն է տրվելու այդ ծրագրով։ Այսօր այդ ծրագիրը իրականացվում է, ես ուզում եմ հայտարարել, որ սա քաղաքական որոշում է, ոչ մի հիմնավորում չկա, այն կայանում է լրիվ ուրիշ ձեւով՝ պայմանավորվածությունների հիման վրա, եւ ստույգ կարող ենք տեսնել՝ խոշոր քաղաքական խաղացողները ովքեր են»,–հայտարարել է Ինգա Զարաֆյանը։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը նշել է, որ  ոսկու հանքի շահագործման դեպքում ոչնչանալու են Ջերմուկի ջրի եզակի  աղբյուրները։ Նա նշել է, որ ջրի բաղադրությունը եզակի է աշխարհում, իսկ պայթեցումների, ցնցումների դեպքում դրանք պարզապես ոչնչանալու են։ 

«Ջերմուկը յուրահատուկ վայր է,  Հայաստանի գանձն է, միակ եվրոպական ստանդարտներով կառուցված առողջարանն է, իսկ Ջերմուկի ջուրը աշխարհի հազվագյուտ ջրերից մեկը։ Աշխարհում երկու տեղ կա այդ բաղադրությամբ ջրից՝ Չեխիայում Կարլովի վարը եւ Ջերմուկում։ Այսօր մենք Ջերմուկը կորցնում ենք։ Կառավարությունը 2008 թվականին որոշում է ընդունել, որ Ջերմուկը զբոսաշրջության կենտրոն լինի ու այս ծրագրով ոչնչացնում են այդ ծրագիրը։ Այդ պայթեցումները կազդեն Ջերմուկի ջրերի աղբյուրների գոյության վրա։ Նույնիսկ Ջերմուկում շենք կառուցելու դեպքում պայթեցումներ չեն անում, որովհետեւ ցանկացած ցնցում բերելու է ջրի աղբյուրի ոչնչացման»,–ասել է Նազելի Վարդանյանը։

Նա փաստարկել է, որ  ոսկու հանքի շահագործման ծրագիրը իրականացվում է օրենքի խախտումներով։ Նախկինում Ջերմուկը չեն ներգրավել ազդակիր համայնքների շարքում եւ կատարել են մի շարք փորձաքննություններ, իսկ հետո, երբ Ջերմուկի բնակիչների ճնշման ներքո, ներգրավվել է, պետք է չեղյալ հայտարարվեն  կատարված փորձաքննության արդյունքը, ինչի չի արվել։

«Ի սկզբանե, որ Ջերմուկը չէր հանդիսանում ազդակիր համայնք, ինչն անթույլատրելի էր, մի քանի փորձաքննություն անցավ ծրագիրը առանց Ջերմուկը ներգրավվելու ազդակիր համայնքների մեջ։ Ջերմուկցիների բողոքի ակցիաների, ստորագրահավաքների, դատարան դիմելուց հետո, ճնշումների ազդեցության անտակ, մի գուցե նաեւ իրենց ծրագիրը իդեալական դարձնելու նպատակով, Ջերկումը ճանաչեցին ազդակիր համայնք, բայց Ջերմուկի համար որեւէ բան չփոխվեց։ Ջերմուկցիների կարծիքը չլսեցին, իսկ դա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության» մասին օրենքի կոպիտ խախտում է։ Եթե ազդակիր համայնք է ու քննարկումներ չեն կատարվում եւ ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում, ուրեմն այդ փորձաքննությունը չի կարող օրինական ճանաչվել։ Եթե նախկինում Ջերմուկը չի ճանաչվել ազդակիր համայնք ու հետագայում է չանաչվել ուրեմն նախկինում տրված փորձաքննության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Մի շատ կարեւոր հանգամանք եւս։  ՇՄԱԳ–ի մասին օրենքում շատ հղումներ կան, որ տարբեր որոշումներ պետք է կառավարության կողմից կարգավորվեն, մի շարք որոշումներ ընդունվել է, բայց մի կարեւոր որոշում չի ընդունվել՝ շրջակա միջավայրի վրագնահատման մեթոդիկան հաստատելը, ինչը կառավարությունը մինչ այսօր չի հաստատել։ Եթե դա չկա, նշանակում է փորձաքննություն իրականացնող մարմինը  չի իրականացնում ռեալ գնահատում, որովհետեւ մեթոդիկա չունի եւ բոլոր կայացրած եզրակացություները պետք է անվավեր ճանաչվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ