Դատարանն այսօր՝ օգոստոսի 24-ին, մերժեց Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը:
Անդրիաս Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ իրեն քաղբանտարկյալ է համարում:
«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ: Նա կալանավորված է:
Անդրիաս Ղուկասյանն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է: Նա իր հացադուլի մասին հայտարարել էր դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում:
Նա նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ պահանջում է ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ եւ վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցները: