News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ներկայում Լեռնային Ղարաբաղում որոշակիորեն բացահայտ զինված հակամարտություն սկսելու՝ Ադրբեջանի ձգտումը, նախկինի համեմատ, նվազել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Դաշնային ժողոի Դաշնային խորհրդի պատգամավոր, ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի անդամ Իգոր Չեռնիշենկոն:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ներկայում ավելի քիչ է, քան 2-3 ամիս առաջ էր: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հաջողությունները զգալիորեն նվազեցնում են Ղարաբաղում զինված հակամարտության հնարավորությունը»,- նշեց Իգոր Չեռնիշենկոն: Ըստ պատգամավորի՝ Ռուսաստանը հստակ սատարում է այն կարեւոր դերը, որը Հայաստանն ունի Անդրկովկասում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վերջերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռազմական գործողությունների վերականգնման հավանականություն միշտ կա, ավելին, այն բարձր է:

«Հակառակորդի այսօրվա պահվածքը թույլ է տալիս հանգել եզրակացության, որ նա առայժմ ամբողջությամբ չի հրաժարվել իր ծրագրերից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի ռազմական գործողությունների վերականգնումը հնարավոր է: Ամեն դեպքում, ապրիլյան պատերազմը որոշակի զսպող ազդեցություն ունեցավ հակառակորդի վրա: Դա երեւում է նաեւ նրա հայտարարություններից. եթե նախկինում ասում էին, որ 3 օրվա ընթացքում կհաղթանակեն, ապա հիմա նման հայտարարություններ այլեւս չեն հնչում, եւ ես հույս ունեմ, որ ընդհանրապես կհրաժարվեն իրենց ծրագրերից»,- ընդգծել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ