Կալգուրլի ավանում (Արեւմտյան Ավստրալիայի նահանգ) 55-ամյա Մարկ Ուիլյամ Դոննելլիի նկատմամբ իրականացվող դատաքննությունն ընդհատվել է աբորիգենների զանգվածային բողոքների պատճառով: Այդ մասին հայտնում է ABC-ն:
Դոննելլին մեղադրվում է 14-ամյա անչափահասի չկանխամտածված սպանության համար: Բնիկները կարծում են, որ այդ հանցագործությունը կատարվել է ռասայական հողի վրա:
Կատաղած աբորիգենները հարձակվել են դատարանի շենքի վրա. փորձելով զսպել նրանց` ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բախումների ընթացքում մի քանի ցուցարար եւ առնվազն մեկ ոստիկան վնասվածքներ են ստացել:
Արեւմտյան Ավստրալիայի նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ դատական գործընթացը կտեղափոխվի Պերտ եւ կվերսկսվի չորեքշաբթի: