News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աշխատակիցներն ու ղեկավարները Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցել են Հասրաթյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կազմակերպությունների կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, հնգամյա համագործակցության արդյունքում` Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել 134 ընտանիք: Սյունիքի մարզում ծրագրից օգտվել է 4 ընտանիք:

Հասրաթյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է բնակարանի մասին երազանքներով: Ընտանիքի հայրը՝ Վարդանը զինծառայող է: Աշխատանքի բերումով, նաեւ տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ապրել են վարձակալությամբ: Ընդ որում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Իջեւանում, Ղափանում, Վայքում:  2002թ.-ին նրանց հաջողվում է կիսակառույց-կիսաքանդ մի տարածք գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել եւ սեփական տանիք ունենալ՝ չեն կարողանում:

«Ճակատագրի բերումով շատ տներում ենք բնակվել: Երեխաներս հասակ են առել առանց զգալու տուն ունենալու բերկրանքը: Աղջիկս արդեն ուսանող է: Տղաս ծառայում է բանակում, փոքր որդիս դեռ աշակերտ է: Հույս ունեմ, որ այլեւս ստիպված չենք լինի տնից տուն տեղափոխվել: Հիմա, երբ մեր տարիների երազանքը իրականություն է դառնում, անպատմելի է դառնում իմ ուրախությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նազելին:

2016թ.-ին բնակարանի խնդիրն անցյալում կմնա ծրագրի շահառու 41 ընտանիքի համար. 21 ընտանիք կավարտի կիսակառույց տան շինարարությունը, եւս 20-ը՝ կնորոգի եւ հետագա քայքայումից զերծ կպահի իր տունը:

«Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում կամք եւ ժամանակ: Երբ մարդիկ զգում են, որ մենակ չեն՝ ավելի վստահ են հաղթահարում դժվարությունները: Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը՝ երեւացողը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն ապահովելն է: Առավել կարեւոր է երկրորդը՝ անտարբերությունը մերժելու ցանկությունը: Կյանքը պահանջում է բաց աչքերով նայել իրականությանը եւ համարժեք արձագանքել իրավիճակին: Եթե ցանկանում ենք լուծված տեսնել խնդիրները, պիտի սովորենք սրտացավ լինել եւ համախմբվել»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շինարարական աշխատանքների համար ամենաեռանդուն շրջանն արդեն ավարտին է մոտենում եւ, ահա, գալիս է բերքահավաքի ժամանակը: Իրականում, մեր ծրագիրն էլ իր բերքահավաքն ունի, երբ արդեն վերջին աշխատանքներն են տարվում տարիներ ի վեր կիսակառույց ու ավարտուն լինելուց այնքան հեռու եղած տների վրա: Մոտենում է այն ժամանակը, երբ տունը, բառիս բուն իմաստով, գույներ է ստանում, դառնում է կենդանի եւ, ընտանիքն էլ, վերջապես, զգում է, որ այսքան տարիների անթեղված հույսը վերջապես իրականանում է: Մոտենում է ընտանիքների ամուր տանիք ունենալու ժամանակը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար 2016թ.-ին հատկացրել է  մոտ 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից
Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար...
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ