News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ինչպե՞ս ապրել հարուստ կենսաբազմազանություն ունեցող գյուղում, երբ կա վայրի բնությունը պահպանելու և գյուղացիական տնտեսություն զարգացնելու հարց: Վայոց ձորը հարուստ կենսաբազմազանություն ունեցող մարզերից է: Վայրի կենդանիներն այստեղ առավել հաճախ են հայտնվում: Հատկապես Շատին գյուղում ամեն օր արջ տեսնելն օրինաչափություն է դարձել: Բրդոտներն այնքան անկաշկանդ են դարձել, որ օրվա ցանկացած ժամի հայտնվում են գյուղի ցանկացած վայրում: Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը: Բնակիչները առավել զգուշավոր են դարձել, բայց գիտեն՝ պետք է պահպանել բնությունը և չվնասել վայրի կենդանիներին, եթե անգամ տուժում է իրենց տնտեսությունը:

Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր ծրագրեր են իրականացրել՝ մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու ուղղությամբ: Թեման արդիական է և կարևոր՝ էկոգյուղերի ցանցի զարգացման տեսանկյունից նաև: Կարևորելով թե՛ բնության պահպանությունը, թե՛ գյուղացիական տնտեսությունների զարգացումը. գործընկեր կազմակերպությունները չորս տարի առաջ «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր են սկսել:

Նման լուծման անհրաժեշտությունը Վայոց Ձորում վաղուց է ապացուցված: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե՛ մեղվափեթակներ, թե՛ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են նոր տեխնոլոգիաներով աշխատող, արևային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստվում են «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը տրամադրել համայնքներին: Դա կարևոր աջակցություն կլինի ֆերմերներին և կնպաստի վայրի բնության պահպանմանը: Արևային էներգիայով աշխատող ժամանակակից համակարգերը հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և հեռացնել ցանկապատումը 10-15 րոպեի ընթացքում:

2019 թվականից սկսած համակարգերը ներդրվել են 50 տեղանքում. ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 475.000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին:

278.jpg (79 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում  բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե...
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ