News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անկարայում դժգոհ են ԵՄ-ի թվային տնտեսության եւ հասարակության հարցերով հանձնակատար Գյունտեր Էտտինգերի` Եվրոպայում թուրքական հեռանկարներին վերաբերող հայտարարությունից: Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Օմեր Չելիկը գերմանացի քաղաքական գործչի հայտարարությունները  «մշակութային ռասիզմ» է կոչել:

Նախօրեին Bild թերթում Էտտինգերի հետ հարցազրույց էր հրապարակվել, որում եվրոհանձնակատարը մեծ կասկածներ էր հայտնել ինչպես Թուրքիայի` ԵՄ-ին շուտափույթ անդամակցման, այնպես էլ այդ երկրի եւ Շենգենի համաձայնագրի մասնակից երկրների միջեւ վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Մասնավորապես, Գերմանիայից եվրահանձնակատարը նշել էր, որ Եվրոպային Թուրքիայի ինտեգրացիայի հարցերը այժմեական կլինեն միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հեռացումից հետո, հայտնում է DW-ն: 

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Անկարան զանգվածային բռնաճնշումներով է արձագանքել երկրում ռազմական հեղաշրջման փորձին: Հեղաշրջման փորձին աջակցության կասկածով հազարավոր մարդիկ են ձերբակալվել, տասնյակ հազարավորներ կորցրել են աշխատանքը:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ամենաշատ