News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան համայնքի Չարենց թաղամասի թիվ 9 շենքի բնակչի սպանության  մեջ կասկածվող տղամարդը հայտնաբերվել եւ կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից:

Օգոստոսի 23-ին երեկոյան Չարենց թաղամասի թիվ 9 շենքի վերելակում հայտնաբերվել էր նույն շենքի բնակիչ 40-ամյա Ալեքսանդր Բերգելյովի դին: Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին կտրող ծակող  հետքեր, որոնց հետեւանքով էլ մահացել էր:

Նախնական տվյալներով՝  սպանվածը վիրավոր վիճակում  մտել է վերելակ, որտեղ էլ մահացել է: Այդ նույն օրը  հարեւանների ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են, որ բակում ավտոտնակ է այրվում եւ տվյալ վայրում  մի տղամարդ է կանգնած դանակը ձեռքին:  Տղամարդը 73-ամյա Էդմոն Սիմոնյանն է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն ու Էդմոն Սիմոնյանը ավտոտնակը հրդեհելու շուրջ վիճել են: Էդմոն Սիմոնյանը պատմել է, որ ինքը կասկածել է՝ ավտոտնակը հրկիզել է Ալեքսանդրը, որի հետ վիճել է, ապա դանակով հարվածներ հասցրել: էդմոն Սիմոնյանը կալանավորվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ