News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի առաջատար դերը դրական չի լինի հայկական կողմերի համար: Այս մասին սեպտեմբերի 1-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետ, Մոդու Վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ համանախագահ երկիրն է, որը զենք է վաճառում հակամարտության կողմերին: «Լինելով Հայաստանի դաշնակիցը, Ռուսաստանը զենք է վաճառում իր դաշնակցի հակառակորդին: Դա համաշխարհային պատմության մեջ չլսված երեւույթ է»- շեշտել է Արա Պապյանը: Բնականաբար, շարունակեց նա, մեզ համար Ռուսաստանի առաջատար դերը դրական չի լինի, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ազդեցությունը Ռուսաստանի վրա աստիճանաբար աճում է, մանավանդ Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիեւի՝ Բաքվում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումից ու երկաթգծի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո:

«Մեզ համար դրական կլիներ հնարավորինս շատ դերակատարների ներգրավվածությունը, քան որ մենք կկարողանայինք օգտագործել նրանց միջև տարաձայնությունները, հավասարակշռություն պահպանել ու ճիշտ քաղաքականության դեպքում որեւէ դրական արդյունքի հասնել»- ամփոփեց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով լրագրողի այն հարցին արդյոք իրականությանը համապատասխանում է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվային առաջարկել է առաջատարի դեր ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ Սիրիայի հարցով զիջումների դիմաց, ասել է. «Չեմ հավատում, որ ԱՄՆ –ը որեւէ հարցում հենց այնպես մեզ զիջի առաջատարի դերը: Դա մեծ հաջողություն կլիներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ