![](img/news/34/54/70/default.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Աննա Կուզնեցովան նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ–ն։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Կրեմլում Պուտինը զրուցել է Կուզնեցովայի հետ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի հրամանով Պավել Աստախովն ազատվել էր Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոնից։