News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր լռության օր է, եւ ես վաղուց եմ կողմնորոշվել, երբ ստեղծում էի հայտնի քաղաքական կառույցը: Հետեւաբար՝ այստեղ ինչ-որ նորույթ չկա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Նախագահը հավաստիացրել է, որ չի նախատեսում Պետդումայի ընտրություններում հանդես գալ որեւէ կոնկրետ թեկնածուի աջակցությամբ եւ կոչ է արել ընտրություններից առաջ՝ վերջին օրը, չզբաղվել քարոզչությամբ:

Պուտինը հայտարարել է, որ Պետդումայի ընտրությունների ընտրարշավի ընթացքում լցոնումների եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձեր են ձեռնարկվում:

«Մեզ մոտ եւս տեսնում ենք, որ Պետական դումայի ընտրարշավի ընթացքում նույնպես լցոնումների, հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձեր են ձեռնարկվում՝ հղում կատարելով, հնարավոր է, ինչ-որ զգացմունքային, սակայն նրանց շահերի հետ կապ չունեցող հարցերի, որոնց սպասում են Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունները խառը ընտրակարգով կանցկացվեն  սեպտեմբերի 18-ին. 225 պատգամավորներ կընտրվեն կուսակցական ցուցակներով, 225՝ միամանդատ ընտրատարածքներում: Նույն օրը երկրի 39 շրջաններում տեղի կունենան օրենսդիր ժողովների ընտրությունները, իսկ յոթ սուբյեկտներում կանցկացվեն բարձրագույն պաշտոնների ղեկավարների ուղիղ ընտրությունները, նախատեսվում են նաեւ 5 հազար քաղաքապետերի ընտրություններ: Ընդհանուր թվով կփոխարինվի 38 հազար մանդատ, բոլոր մակարդակների ընտրություններին կմասնակցեն 103 հազարից ավելի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ