News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` սեպտեմբերի 27-ին, Գեւորգ Սաֆարյանը հայտարaրեց, որ իր գործով դատական նիստերի հետաձգումը կապված է եղել հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ եւ հենց դա էլ ապացուցում է, որ այս գործը իրավաբանության հետ որեւէ կապ չունի:

«ՊՊԾ գնդի գրավում տեղի ունեցավ եւ ինձ որպես պատանդ պահում էին բանտում, նիստերը հետաձգվում էին: Ինչն էլ ապացուցում է, որ տվյալ գործը իրավաբանության հետ որեւէ կապ չունի, իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դատական նիստի օրերը հետաձգվել են այն պատճառով, որ «Սասնա ծռերը» գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը, իսկ գունդը գրավողներն իմ համախոհներն են»,-ասաց նա:

Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ դատաքննության ընթացքում դատական նիստերի դահլիճում ոստիկանության աշխատակիցների կողմից տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականության հետ, դրանք արժանահավատ չեն:

Գեւորգ Սաֆարյանի հայտարարությունը կիսատ մնաց. դատարանն այն ընդհատեց, քանի որ դատական նիստերի դահլիճում ներկա գտնվողներն, ըստ նրա, խոսում էին եւ խանգարում դատական նիստի ընթացքին:

Նիստը հետաձգվեց, որն էլ առաջացրեց ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի եւ նիստերի դահլիճում ներկա գտնվողների դժգոհությունը:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ