Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ի պատասխան Սիրիայի ճգնաժամին վերաբերող Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարության՝ նշել է, որ Ֆրանսիան այն երկրներից մեկն է, որի քաղաքականությունը հանգեցրել է Սիրիայում հակամարտության բռնկման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլորը տեղյակ են, որ ինքը՝ Ֆրանսիան այն երկրներից մեկն է, որի սխալ քաղաքականությունը Սիրիայում հանգեցրել է ընթացիկ հակամարտությանը եւ իրավիճակի լարվածությանը, որը մտահոգություն է առաջացնում»,- նշված է Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: