Չինաստանի Յունան նահանգի ոստիկանությունը սեպտեմբերի 28-ին բնակելի տներից մեկում 16 մարդու դի է հայտնաբերել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Մարմինները գտել են Հուեյցզե գավառում: Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք բոլորը սպանված են եղել: Զոհերի թվում կա 3 երեխա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ընթանում է հետաքննություն: