News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մինչեւ տարեվերջ Հայաստանում վերջնականապես կձեւավորվի բանկային համակարգի նոր կերպարը: Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Չզմաչյանը՝ խոսելով անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ձեռքբերումների մասին:

Բանկային համակարգի, ինչպես եւ ինքնիշխանության մյուս կարեւոր ինստիտուտների ձեւավորումը Հայաստանում հարթ չի ընթացել: Ստիպված են եղել անցնել պայթող բանկերի, խաբված ավանդատուների ու «աճի այլ մանկական հիվանդությունների» շարանով:

Քառորդ դար հետո Հայաստանի բանկային համակարգը տասնյակ անգամ ամուր է ու հուսալի, քան 90-ականներին: Կանոնակարգման մակարդակով այն շատ առաջ է տնտեսության մյուս ոլորտներից: «Եվ ո՞վ կարող է հիմա հիշել, թե Հայաստանում երբ է վերջին անգամ բանկ «պայթել», նշեց Չզմաչյանը:

Մինչեւ տարեվերջ երկրում վերջնականապես կձեւավորվի բանկային համակարգի նոր կերպարը,որը բաղկացած կլինի բանկերից, որոնցից յուրաքանչյուրը կունենա ավելի քան 30 մլրդ դրամի չափով նորմատիվային ընդհանուր կապիտալ:

Բանկային հակամարգի մեջ կհոսի լրացուցիչ կապիտալ՝ մոտ 300 մլն դոլարի չափով, որը տնտեսության մեջ կտեղակայվի ու լուրջ ազդակ կդառնա դրա հետագա զարգացման համար: Մեր երկրի համար վարկային ռեսուրսների նման պատկառելի ծավալն, անկասկած, կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազմանը

«Երկրի բանկային համակարգը միշտ կլինի իրական տնետսության կողքին, իրական մարդկանց հետ՝ օգնելով ու աջակցելով նրանց ավելի լավ ապագա կառուցելու ձգտման մեջ»- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ