Բրազիլական Սան Պաուլու նահանգում առնվազն 200 բանտարկյալ փախուստի է դիմել բանտից, հայտնել է Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Ժարդինոպոլիս քաղաքի ուղղիչ հաստատությունում: Տեղի ռազմական ոստիկանությունում հայտնել են, որ բանտարկյալները ապստամբություն են բարձրացրել, այրել բանտի մասնաշենքերից մեկը ու փախուստի դիմել:
Ժարդինոպոլիսի բանտը նախատեսված է 1000 բանտարկյալի համար, սակայն այս պահին այնտեղ մոտ 1800 մարդ է կրում իր պատիժը: