Մոսկվայում կարծում են, որ Սիրիայի հարցով Մոսկվայի հետ փոխգործակցելու Վաշինգթոնի հնարավոր մերժումը ահաբեկիչներին է ձեռնտու, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Դրանցից լավագույնը կլինի սիրիական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի հետ փոխգործակցությունից Վաշինգթոնի մերժումը»,- Facebook-ի իր էջում գրել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եվ եթե Վաշինգթոնից հնչող փոխգործակցությունը դադարեցնելու սպառնալիքները վերափոխվեն ձեւակերպված որոշումների, ապա ոչ մի կասկած չի մնա, որ Սպիտակ տունը գրոհայիններին իր թեւի տակ է վերցրել, եւ ահաբեկչական փողոցում մեծ տոնակատարություն է»,- հավելել է նա: