Բուլղարիայի խորհրդարանը որոշում է կայացրել հանրային վայրերում արգելել փարանջայի կրումը, որը ծածկում է ամբողջ դեմքը, հայտնում է Gazeta-ն:
Նման միջոցը կոչված է ուժեղացնելու երկրում անվտանգությունը Եվրոպայում հաճախացած ահաբեկչական գրոհների ֆոնին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայրենասիրական ճակատ» կոալիցիան: Դա պատասխան է Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Բելգիայում ձեռք առնված նմանատիպ միջոցներին:
Արգելքը խախտելու համար ստիպված կլինեն 860 դոլարի չափով տուգանք վճարել: Բացի այդ, խախտողը զրկվում է բոլոր սոցիալական արտոնություններից: Այնուամենայնիվ բացառություններ գոյություն ունեն` կապված, օրինակ, առողջության հետ:
Նիքաբը մահմեդական կանացի գլխաշոր է, որը փակում է դեմքը եւ միայն նեղ բացվածք է թողնում աչքերի համար: