News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Եվրամիության ներսում փախստականների տեղաբաշխման հարցով Հունգարիայում հոկտեմբերի 2-ին անցկացվող հանրաքվեն: Այս մասին հաղորդում է DW-ն:

Ըստ նրա՝ պայմանավորվածության համաձայն, Հունգարիան պետք է ընդամենը շուրջ 1300 փախստականի ընդունի: «Այդ հարցով հանրաքվե անցկացնելը վտանգավոր խաղ է»,- հայտարարել է Մարտին Շուլցը՝ հավելելով, որ քվեարկությունը նախաձեռնած վարչապետ Վիկտոր Օրբանը «կասկածի տակ է դնում եվրոպական օրենսդրության իրավաչափությունը»:

Նա չի բացառել ֆինանսական հետեւանքների հնարավորությունը ԵՄ այն երկրների համար, որոնք համերաշխություն չեն ցուցաբերում միգրացիոն ճգնաժամի պայմաններում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ