News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էստոնիայի Ընտրական հանրապետական հանձնաժողովը Ռիյկիգոկում քվեարկության առաջին փուլում Կերստի Կալյուլայդին գրանցել է որպես նախագահի միակ թեկնածու: ERR-ի փոխանցմամբ՝ Կալյուլայդի թեկնածությունն առաջադրել են Ռիյկիգոկուի 90 պատգամավորներ:

Մինչեւ նախագահական ընտրություններում հաղթելը Ռիյկիգոկուում թեկնածուն պետք է հավաքի նվազագույնը խորհրդարանականների ձայների երկու երրորդը, այսինքն՝ 68 ձայն: Քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին: Եթե թեկնածուն չստանա պահանջվող քանակի ձայներ, ապա Ռիյկիգոկուում քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա երեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով 12-ին: Երկրորդ փուլին մասնակցելու համար թեկնածուների գրանցումը կկատարվի նույն օրը՝ ժամը 8-ից մինչեւ 10-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ