News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրջորեն մտահոգված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ աճող լարվածությամբ: Նա երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսեւորել եւ իրավիճակի լիցքաթափման շտապ միջոցներ ձեռնարկել:

ՄԱԿ ղեկավարի մամուլի քարտուղարի հրապարակած հայտարարության մեջ վկայակոչվում են վերահսկողության գծի շրջանում կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին տեղեկությունները, որոնք հաջորդել են սեպտեմբերի 18-ին Ուրիում Հնդկաստանի ռազմակայանի վրա հարձակմանը: Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է դա եւ հույս հայտնել, որ կողմերը գերակա կարգով միջոցներ կձեռնարկեն կայունության վերականգնման եւ մարդկային զոհերը կանխելու համար:

Պան Գի Մունը այս հայտարարությամբ «Հնդկաստանի եւ Պակիստանի կառավարություններին կոչ է արել խաղաղ, դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհով կարգավորել բոլոր չլուծված հարցերը, այդ թվում՝ Քաշմիրին վերաբերող»: Նա ընդգծել է, որ պատրաստ է կողմերին օժանդակություն ցույց տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ