Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հոկտեմբերի 26-27-ին կմեկնի ԱՄՆ՝ «Հիզմեթ» շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը քննարկելու համար, որին մեղադրում են հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեջ։
Արդարադատության նախարարի խոսքով՝ ինքն ամերիկյան կողմին կներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հաստատում են Գյուլենի հանցավոր գործունեությունը, գրում է Milliyet–ը։
Նրա խոսքով՝ ինքն ԱՄՆ կտանի Գյուլենի՝ երբեւէ պատրաստված ամենաամբողջական դոսյեն։ «Ավելի հուսալի դոսյե չկա եւ չի կարող պատրաստվել։ Դրանում կա մոտ 500 հազար փաստաթուղթ թվային կրիչներով։ Եթե Գյուլենի արտահանձնումը չիրականացվի նման ամբողջական դոսյեով, ապա ես չգիտեմ, թե ուրիշ ինչպիսի դոսյե կարելի է նախապատրաստել»,– մեջբերում է թերթը նախարարի խոսքը։