News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը իրավունք ունի չեղարկել «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ծովային խողովակաշարի շինարարությունը, ասվում է գազատարի նախագծի շուրջ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ կառավարության կարգադրության մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում։

Փաստաթղթում նշվում է, որ ըստ համաձայնագրի Ռուսաստանը կարող է չեղարկել գազատարի երկրորդ ծովային խողովակաշարի իրականացման մասին պայմանավորվածությունները։ Եթե ՌԴ իշխանությունները համապատասխան որոշում կայացնեն, ըստ փաստաթղթի նրանք ստիպված կլինեն պաշտոնապես տեղեկացնել այդ մասին Թուրքիային։ Կարգադրությունը ստորագրվել է երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից, հայտնում է «ՌԲԿ»-ն։

Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կնքել են միջկառավարական համաձայնագիր՝ «Թուրքական հոսքի» երկու խողովակաշարերի շինարարության մասին։ «Թուրքական հոսքի» ցամաքային մասի սեփականատերը թուրքական ընկերությունն է լինելու, իսկ ծովային մասինը՝ ռուսական ընկերությունը։ Գազատարի երկրորդ խողովակաշարի համար համատեղ ձեռնարկություն է ստեղծվելու։

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով «Թուրքական հոսքի» շուրջ համաձայնագիրը նախատեսում է գազատարի երկու խողովակաշարերի շինարարություն՝ Սեւ ծովի հատակով։ Յուրաքանչյուր խողովակաշարի հզորությունը կկազմի 15 մլրդ 750 մլն խորանարդ մետր գազ։ Դրանցից մեկը նախատեսված է թուրքական շուկա գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ գազի տարանցիկ մատակարարումների համար։

Գազատարի շինարարությունը կսկսվի 2018-ին, հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել է Ալեքսեյ Միլլերը։ «Գազպրոմի» ղեկավարի խոսքով նախագիծը իրականացումը կավարտվի մինչեւ 2019-ի դեկտեմբեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ